Ավելին 4 տարի առաջ - 23:13 16-11-2021

Շոն Փենը Դոնբաս է ժամանել՝ վավերագրական ֆիլմ նկարահանելու

Ամերիկացի դերասան և ռեժիսոր Շոն Փենը գաղտնի եկել է Ուկրաինա՝ վավերագրական ֆիլմ նկարահանելու, հայտնում է ուկրաինական Vesti.ua պորտալը։

Նշվում է, որ հոլիվուդյան դերասանը կայցելի Դոնբաս և կլինի մարտական գործողությունների գոտում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շոն Փենի կինը՝ Լեյլա Ջորջը, մտադիր է լուծարել ամուսնությունը։ Փենն ու Ջորջն ամուսնացել են 2020 թվականի հուլիսին, արարողությունը տեղի է ունեցել նրանց տանը՝ ընտանիքի շրջապատում։

Այս պահին նրանց ամուսնալուծության պատճառը չի բացահայտվում։ Հայտնի է, որ ավստրալացի դերասանուհին արդեն իսկ փաստաթղթեր է պատրաստել ամուսնալուծության համար։

Այժմ Շոն Փենը 61 տարեկան է, իսկ Լեյլա Ջորջը՝ 29 տարեկան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան