Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ) Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 19:14 16-11-2021

Էրդողանը և այլ թուրք պաշտոնյաներ ցավակցել են հայ համայնքին

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցել է Թուրքիայի հայ համայնքին Կ. Պոլսի հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանի մահվան կապակցությամբ: Պատրիարքության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Էրդողանն իր ցավակցությունը հայ համայնքին փոխանցելու համար զանգահարել է Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանին:

Անուշյանի անժամանակ մահվան կապակցությամբ հայ համայնքին և վարդապետի ընտանիքին ցավակցություն են հղել նաև Թուրքիայի մեջլիսի նախագահ Մուստաֆա Շենթոփը, Արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը, Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին երկարատև հիվանդությունից հետո կյանքից անժամանակ հեռացել էր Կ. Պոլսի հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանը։

Թաթուլ Անուշյանը ծնվել է 1966 թվականին Ստամբուլում։ Կրոնական ժողովի ատենապետ ընտրվել է 2019 թվականին։