Ավելին 4 տարի առաջ - 19:35 16-11-2021

Հարսանեկան լուսանկարիչը խոսել է այն նշանների մասին, ըստ որոնց՝ ամուսնությունը դատապարտված է բաժանության

Ամերիկացի հարսանեկան լուսանկարիչ Շայլա Հերինգթոնը պատմել է, որ արդեն արարողության ժամանակ է հասկանում, թե արդյոք զույգը կբաժանվի։ Նա TikTok-ի իր տեսանյութում ապագա ամուսնալուծության նախանշաններն է նշել:

Ըստ Շայլա Հերինգթոնի՝ երեք նշան կա, որ ամուսնությունը կարճատև է լինելու։ Նրա խոսքով՝ առաջին ցուցանիշն այն է, երբ ամուսիններից մեկը երեքից ավելի ընտանեկան լուսանկար է անում՝ առանց զուգընկերոջ։

«Դուք կարող եք լուսանկարվել միայն ձեր ծնողների հետ, առանց ձեր ամուսնու, բայց դրանք չպետք է լինեն երեքից ավելի», - ասում է լուսանկարիչը:

Երկրորդ նշանն այն է, եթե հարսի կամ փեսայի ընկերները «խուսափում են ամուսնու մասին խոսելուց»: Ըստ Շայլայի՝ սա նշան է, որ իրենք չեն աջակցում իրենց ընկերոջ կամ ընկերուհու ընտրությանը։

Վերջին «տագնապալի նշանը»՝ եթե հարսանեկան խնջույքի ժամանակ ամուսիններից մեկն ավելի շատ ժամանակ է անցկացնում ընկերների ու հարազատների հետ, քան՝ իր զուգընկերոջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով