Ներքին 4 տարի առաջ - 11:12 16-11-2021

ԱԺ նախագահը ներկայացրեց պատգամավորական մանդատներ ստացած Ասպրամ Կրպեյանին և Միքայել Թումասյանին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանին և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանին, որոնք մանդատ են ստացել լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորների փոխարեն։

«Տեղեկացնեմ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած, պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին համապատասխան արձանագրությունները, ըստ որոնց՝ մանդատները տրվում են «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Ասպրամ Կրպեյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Միքայել Թումասյանին», - Ազգային ժողովում հայտարարեց Սիմոնյանը՝ շնորհավորելով նորընտիր պատգամավորներին։

Պատգամավորներից միայն Միքայել Թումասյանը երդվեց, քանի որ Ասպրամ Կրպեյանը մինչ այդ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ միասին լքել էր դահլիճը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով