Սպորտ 4 տարի առաջ - 21:43 15-11-2021

Հորդանանի ֆուտբոլային ասոցիացիան կոչ է արել ստուգել Իրանի հավաքականի մարզուհու սեռը

Հորդանանի ֆուտբոլի ասոցիացիան (JFA) բողոք է ներկայացրել Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային (AFC)՝ խնդրելով ճշտել իրանցի մարզուհու սեռը:

«Մենք խնդրում ենք AFC-ին՝ բժշկական թափանցիկ և հստակ հետաքննություն նախաձեռնել: Փորձագետները պետք է պարզեն՝ արդյոք խաղացողը կի՞ն է, հաշվի առնելով, որ Իրանի կանանց հավաքականը գենդերային և դոպինգային սկանդալների հարուստ պատմություն ունի»,- Twitter-ում գրել է ՖԻՖԱ-ի Ասիայի փոխնախագահ և JFA-ի ղեկավար Ալի բին ալ-Հուսեյնը:

Հորդանանի և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են 2021 թվականի սեպտեմբերի 25-ին՝ Ասիայի գավաթի ընտրական մրցաշարի շրջանակներում։ Հանդիպումն ավարտվել է զրոյական ոչ-ոքիով, իսկ 11 մետրանոցների ժամանակ ավելի ուժեղ էին Իրանի ներկայացուցիչները։ Այսպիսով, Իրանի մարզիկները նվաճեցին Ասիայի գավաթի եզրափակիչ մասի ուղեգիր, որը կանցկացվի 2022 թվականին։

Մի քանի տարի առաջ Իրանի կանանց հավաքականն արդեն հայտնվել էր նման իրավիճակում։ Տեղեկություններ կային, որ միանգամից մի քանի մարզիկներ կարող են տղամարդիկ պարզվել։ ՖԻՖԱ-ն հերքել էր այդ տեղեկությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով