Ներքին 4 տարի առաջ - 18:26 15-11-2021

Պետք է ՀՀ–ին ոչ ձեռնտու տրամաբանություն լինի և չփոխվի՞. Սիմոնյանը` Կարապետյանի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է` պաշտպանության նորանշանակ Սուրեն Պապիկյանը մեր պատմության մեջ լավագույն նախարարներից է լինելու։ Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը նման կարծիք հայտնեց` անդրադառնալով պաշտպանական ոլորտում փոփոխություններին։

Հայտնել էինք, որ Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից, նախարար է նշանակվել նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր ԱԽ նիստ էր հրավիրել և ասել, որ Կարապետյանին աշխատանքից ազատման որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում:

«Նախարարի հրաժարականը եղել է վարչապետի որոշումը, ինչի մասին Փաշինյանը հայտնել է։ Պապիկյանի նշանակումը շատ ճիշտ եմ համարում»,–ասաց Սիմոնյանը։

Հարցին, թե Պապիկյանը տիրապետո՞ւմ է ռազմական գիտելիքների` Սիմոնյանը պատասխանեց, թե պետք է տարբերենք զուտ մասնագիտական գիտելիքները, որը շտաբի պետի գործառույթն է, և քաղաքական պաշտոնը, որն էլ նախարարի պաշտոնն է։

Նկատառմանը, որ եթե նախարարն ազատվել է աշխատանքից երեկվա` ադրբեջանական կողմի որոշ հատվածներում ներխուժումի հետևանքով, ապա չպե՞տք է նաև ԳՇ պետն ազատվեր աշխատանքից, Սիմոնյանը պատասխանեց, որ եթե նման բան տեղի չի ունեցել, ուրեմն` կարիք չկար։

Լրագրողներից մեկի հարցին, թե նորմա՞լ է, որ նման պայմաններում պաշտոնանկություններ են տեղի ունենում` Սիմոնյանը պատասխանեց, թե նորմալ է։

«Բա ինչ, պետք է իրավիճակ լինի, երբ ՀՀ–ին ոչ ձեռնտու տրամաբանություն լինի և որևիցե մեկը, որևիցե բան չփոխվի՞։ Նման բոլոր դեպքերում պետք է արձագանք լինի և ճիշտ քայլեր արվեն, որպեսզի նման բաներից այլևս ապագայում խուսափենք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան