Ներքին 4 տարի առաջ - 15:31 15-11-2021

Մեր գյուղից Կապան 36 կմ էր, իսկ այլընտրանքայինը, որ Մեղրիով գնանք, 150-160 կմ է․ Ներքին Հանդ համայնքի ղեկավար

Սյունքի մարզի Ներքին Հանդ համայնքի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում խոսել է Կապան-Ճակատեն ճանապարհին տեղայակված ադրբեջանական մաքսակետի և առաջարկվող այլընտրանքային ճանապարհի մասին:

«Մեր գյուղից Կապան 36 կմ էր, իսկ այլընտրանքայինը, որ Մեղրիով գնանք, 150-160 կմ է։ Անտառամիջյան ճանապարհ կա, որը չի գործում, 90-ական թվականներին գործում էր, բայց դրանից հետո չէր օգտագործվում, պիտի նորոգեն»,-ասել է նա։

Խաչատուր Բաղդասարյանն ասել է նաև, որ պայմանավորվածություններ կան, որ հացը ժամը 19։00-ին են բերելու գյուղ, մնացած հարցերի լուծումները դեռ քննարկվում են։

«Թշնամին անցակետը բերել, դրել է, բայց մեր կառավարությունը բնակիչների շահերը պիտի հաշվի առներ։ Այս պահին այս իրավիճակն է, այսպիսի հարցեր են»,-ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Կապան-Ճակատեն ճանապարհին դրվելու են ադրբեջանական և հայկական մաքսակետեր։ Կապանի քաղաքապետը արձագանքել էր, որ Կապանի 6 գյուղեր հայտնվում են բարդ իրավիճակում, այդ գյուղերը 600-700 բնակիչ ունեն, պետք է քննարկել անվտանգության հետ կապաված հարցերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»