Սպորտ 4 տարի առաջ - 15:05 15-11-2021

Անգլիայում խաղալն իմ մեծ երազանքն էր․ Մխիթարյան

«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին:

«Անգլիա տեղափոխվելու որոշումը կայացրել ենք ես և ակումբը միասին։ Բայց, իհարկե, կան տարբեր պատճառներ, թե ինչու այդքան լավ այնտեղ ամեն ինչ չդասավորվեց։ Բայց ես չեմ ուզում խոսել այդ մասին։

Երբ ես լսեցի, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է ինձնով, ես ցանկացա գնալ այնտեղ։ Անգլիայում խաղալն իմ մեծ երազանքն էր: Մարդիկ ասում էին, որ ես դա արել եմ միայն փողի համար։ Դա անհեթեթություն է։ Ես երբեք փողի համար ֆուտբոլ չեմ խաղացել, այլապես կգնայի Ռուսաստան կամ մեկ այլ տեղ։ Ես երջանիկ էի Դորտմունդում, բայց երբեմն ստիպված ես դժվար որոշումներ կայացնել, որոնք կարող են լինել միայն կյանքի ընթացքում, և լսել քո սրտին:

Պարոն Վացկեի հետ մեր հարաբերությունները լավ են։ Հետո նույնիսկ մեկ անգամ հանդիպեցինք ու նաև հեռախոսով խոսեցինք։ Նրա մասին վատ բան չեմ ասի։ Նա հիանալի աշխատանք կատարեց «Բորուսիայի» համար, ակումբը գրեթե սնանկ էր, այժմ այն գրանդներից մեկն է Եվրոպայում։ Նա անհավանական աշխատանք կատարեց: «Բորուսիան» միշտ մեծ տաղանդներ է տալիս: Նրան ու ողջ ակումբին ամենայն բարիք եմ մաղթում»,- ասել է Մխիթարյանը Sport 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ