Արտաքին 4 տարի առաջ - 11:09 14-11-2021

ԵԱՏՄ երկրները հաստատել են մինչև 2025 թվականը արդյունաբերական համագործակցության ճանապարհային քարտեզը

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ուրբաթ օրը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) խորհրդի նիստին, որին հաստատվել է մինչև 2025 թ․-ը արդյունաբերության ոլորտում մասնակից երկրների համագործակցության հիմնական ուղղությունների իրականացման ճանապարհային քարտեզ։ Այս մասին հաղորդվում է ՌԴ նախարարների կաբինետի կայքում։

«Հանդիպման մասնակիցները հաստատել են ԵԱՏՄ-ում մինչև 2025 թվականը արդյունաբերական համագործակցության հիմնական ոլորտների իրականացման ճանապարհային քարտեզը: Փաստաթուղթը ներառում է համապատասխան միջոցառումների ցանկ բոլոր վեց ոլորտներում, որոնք բացահայտվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից 2021 թվականի ապրիլին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը քննարկել են նաև բժշկական սարքերի շրջանառության և էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման ոլորտում հարկման հարցեր։ Հաստատվել է համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա ապրանքների ներմուծման նորացված կարգը։

ԵԱՏՄ խորհրդի նիստը կայացել է տեսակոնֆերանսի ձևաչափով։ Կառավարության կայքի փոխանցմամբ՝ հաջորդը կկայանա դեկտեմբերի 3-ին Մոսկվայում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան