Արտաքին 4 տարի առաջ - 19:53 13-11-2021

Լուկաշենկոն հայտարարել է, որ կցանկանար Ռուսաստանից ստանալ «Իսկանդեր» մի քանի դիվիզիոն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն National Defense հրատարակության գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյի հետ հարցազրույցում ասել է, որ Բելառուսը կցանկանար Ռուսաստանից ստանալ «Իսկանդեր» հրթիռային համակարգերի մի քանի դիվիզիոններ։

«Ինձ պետք են մի քանի դիվիզիոններ արևմտյան և հարավային ուղղություններով, թող կանգնեն», - նշել է Լուկաշենկոն։ Նա ընդգծել է, որ Բելառուսն ունի «Պոլոնեզ» հակաօդային պաշտպանության համակարգ, սակայն դրա հեռահարությունը 300 կմ է, իսկ «Իսկանդերինը»՝ 500 կմ։

Լուկաշենկոն նշել է, որ այս տարի «Արևմուտք 2021» զորավարժությունների ժամանակ հրթիռային արձակումներ են եղել։ Նաև շատ բան է արվել բելառուսական արդյունաբերության կողմից զրահատեխնիկայի ոլորտում. հնարավոր է եղել ստեղծել զրահամեքենաներ՝ անձնակազմի 8-9 անդամներով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում