Ներքին 4 տարի առաջ - 14:48 13-11-2021

Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհին տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորվել է 3 ադրբեջանցի զինծառայող

Պաշտոնական Բաքուն հաղորդում է, որ Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհին տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորում է ստացել երեք ադրբեջանցի զինծառայող, հարուցվել է քրեական գործ: Ըստ Ադրբեջանի Գլխավոր դատախազության և Ներքին գործերի նախարարության համատեղ հաղորդագրության՝ քննությունն իրականացվում է մի քանի հոդվածներով, այդ թվում՝ «ահաբեկչություն՝ հրազենի և որպես զենք օգտագործվող առարկաների օգտագործմամբ» մեղադրանքով:

Արցախի Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Շուշի քաղաքի անցակետի մոտ, «ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան, անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով