Ներքին 4 տարի առաջ - 12:25 13-11-2021

Մրցույթ ավագ դպրոցների աշակերտների համար

ՀՀ Առողջապահության նախարարությոնից հայտնում են, որ ՀՀ Ան-ն ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ հայտարարել է COVID-19-ի դեմ պատվաստվելու կարևորության թեմայով կարճ հոլովակների մրցույթ հանրապետության ավագ դպրոցների սովորողների շրջանում։

ԱՆ-ից մանրամասնում են նաև, որ 45-60 վայրկյան տևողությամբ հայերենով հոլովակները պետք է ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ մինչև նոյեմբերի 30-ը, ժամը 18:00-ը ներառյալ:

Նշվում է, որ տեսահոլովակներն ընտրելիս հանձնաժողովը նախապատվություն կտա այն նյութերին, որոնք ստեղծագործ են և հետաքրքիր, չեն պարունակում անթույլատրելի արտահայտություններ և տեսարաններ, առանց 6/8 ոճի երաժշտության են և չեն խախտում հեղինակային իրավունքը։

Բոլոր տեսանյութերը նախապես կդիտարկի մրցութային հանձնաժողովը, և սահմանված ցուցանիշներին համապատասխանող հոլովակները կհրապարակվեն ԿԳՄՍՆ և ԱՆ տեղեկատվական հարթակներում:

Առաջին 5 տեսանյութերը, որոնք կհավաքեն ամենաշատ առցանց ձայները (Like), կարժանանան պարգևների, իսկ հաջորդ 10 լավագույնները կստանան ԿԳՄՍՆ-ի և ԱՆ-ի շնորհակալագրերը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»