Արտաքին 4 տարի առաջ - 11:10 13-11-2021

Պերմում տղամարդն իրեն սոսնձել է նախկին ընկերուհու բնակարանի դռանը և ուղիղ հեռարձակում վարել

Պերմում տղամարդն իրեն սոսնձել է նախկին ընկերուհու՝ Մարիայի բնակարանի դռանը և մի քանի ժամ ուղիղ հեռարձակում վարել սոցցանցերում, գրում է 59.ru կայքը։

Աղջկա խոսքով, նախկին ընկերը մոտ երկու տարի հետապնդել է իրեն։ Այս ընթացքում նա 40 անգամ դիմել է ոստիկանություն։ Մարիան պնդում է, որ ավելի վաղ նա սպառնացել և ծեծել է իրեն, վնասել տան գույքը, նաև իր հորից ավելի քան 200 հազար ռուբլի է վերցրել և չի վերադարձրել։

Մարիան պատմել է, որ նոյեմբերի 12-ին նախկին ընկերը ներխուժել է իր տուն, որից հետո ձեռքը սոսնձել է բնակարանի դռանը։ Մանիպուլյացիայի համար աղջկա նախկին սիրեկանը սուպեր սոսինձ է օգտագործել, որի պատճառով էլ չի կարողացել ինքնուրույն ազատել ձեռքը։ Հարևանները շտապօգնություն են կանչել, բժիշկները տղամարդու ձեռքը «պոկել են» դռան մակերեսից։

«Նա մեր բնակարան ներխուժեց ուշ գիշերով, հետո ասաց, որ վերադառնալու է։ Նա վիրավորում էր ինձ և պահանջում իր իրերը, թեև այստեղ նա ոչ մի իր չունի։ Ոստիկանները ժամանեցին, զրուցեցին նրա հետ, սակայն նրան բաժին տանելու պատճառ չի չգտնվեց։ Իսկ վաղ առավոտյան նա սոսնձվեց մեր դռանը»,- դժգոհել է աղջիկը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով