Արտաքին 4 տարի առաջ - 18:53 12-11-2021

Մենք Եվրոպայի հետ ենք, երբեք՝ առանց Եվրոպայի. Սալոմե Զուրաբիշվիլի

«Կարծում եմ՝ 2008 թվականի պատերազմից հետո պարզ դարձավ, որ ոչ ոք չի խառնվի պատերազմին Վրաստանին պաշտպանելու համար։ Չնայած ուժերի անհավասարությանը, պատերազմի ընթացքում և դրանից հետո, չնայած ամեն ինչին, Վրաստանի գլխավոր հաղթանակը եվրոպական կողմնորոշման պահպանումն է»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ելույթ ունենալով Փարիզի խաղաղության ֆորումում՝ «Պահպանել միջազգային համագործակցությունը հանուն խաղաղ ապագայի» թեմայով։

Ինչպես գրում է Վրաստանի հանրային հեռարձակողը, Զուրաբիշվիլին պատասխանել է մոդերատորի այն հարցին, թե ինչպես պետք է Վրաստանը խաղա իր դերը իր ինքնիշխանության, անվտանգության և պաշտպանության ապահովման գործում։

«Եթե Ռուսաստանի նպատակն էր այդ տարածքների բռնակցմամբ և ռազմական ներխուժմամբ Վրաստանին խանգարել կատարելու իր ռազմավարական ընտրությունը, նա չկարողացավ ստանալ նման արդյունք։ Ինչպես արդեն նշեցի, միակ հեռանկարը Եվրոպային մոտ լինելն է, ավելի ներգրավված Եվրոպային, Եվրոպային, որը հասկանում է, որ Ռուսաստանն այսօր օգտագործում է բոլոր միջոցները՝ ներառյալ բացասական ուժերը։

Վաղվա աշխարհում ԵՄ-ն ունի այլ հնարավորություններ և իշխանության այլ լծակներ, ինչպիսիք են՝ տեխնոլոգիական նորարարությունը, տնտեսական կենսունակությունը, մարդկային ռեսուրսները՝ հիմնված արտադրական նախաձեռնությունների, ազատության վրա. այս ամենից ելնելով՝ ապագայում կգա հավասարակշռության ժամանակը, քանի որ զուտ հզորությունը բավարար չէ: Այսօրվա դրությամբ Եվրոպան առաջնահերթ ուշադրություն է հատկացնում երկխոսությանը, և հաճախ դա թույլերի և ուժեղների երկխոսություն է։ Մենք պետք է հստակ իմանանք, թե ինչ ենք ուզում այս երկխոսությունից, պետք է երկխոսությունից անցնենք իրական բանակցությունների՝ հաշվի առնելով կարմիր գծերը, ուժեղ և թույլ կողմերի շահերը։ Այս դժվարին, բայց իրավահավասար և արդարացի բանակցություններում մենք Եվրոպայի հետ ենք, երբեք՝ առանց Եվրոպայի»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»