Ներքին 4 տարի առաջ - 17:45 12-11-2021

ՀՀ ՊՆ նախարարը ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 12-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դևալին և ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Ռաջեշ Պուշկարին (նստավայրը` ք.Մոսկվա):

Արշակ Կարապետյանը շնորհավորել է բրիգադի գեներալ Պուշկարին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ` նշելով, որ Հնդկաստանի կցորդի հավատարմագրումը լուրջ քայլ է երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը հաստատել են, որ առկա են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներ, որոնք պետք է ամրագրվեն համագործակցության մասին համաձայնագրերով: Կարևորվել է նաև բարձր մակարդակով փոխադարձ այցելությունների իրականացումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի