Արտաքին 4 տարի առաջ - 15:13 12-11-2021

Ուկրաինայի քաղաքացիների միջամտությունը Վրաստանի ներքին գործերին անընդունելի է. Ղարիբաշվիլի

Վրաստանի կառավարության վարչակազմը հայտնել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հեռախոսազրույցի մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Հաղորդվում է, որ զրույցը տեղի է ունեցել Ուկրաինայի առաջնորդի նախաձեռնությամբ, որը հետաքրքրվել է Ուկրաինայի քաղաքացի, բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակով։

Վրաստանի նախարարների կաբինետի մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ Իրակլի Ղարիբաշվիլին Զելենսկուն հաղորդել է, որ բանտարկյալ Սաակաշվիլին, ինչպես և մյուս բանտարկյալները, պատիժների կատարման հաստատությունում գտնվելու առաջին օրվանից հսկողության ներքո է և ստանում է շուրջօրյա համապատասխան բուժօգնություն։

Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով, Ուկրաինայի քաղաքացի Սաակաշվիլիին այցելում են փաստաբանները, ընտանիքի անդամները, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորները, և հաստատությունում գտնվելու օրվանից նա ունեցել է ավելի քան 100 այցելու։

Զրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Զելենսկին շոշափել է բանտարկյալ Սաակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելու հարցը, ինչին ի պատասխան Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ Գլդանի բանտի հիվանդանոց տեղափոխվելուց հետո Սաակաշվիլին դիմադրություն է ցույց տվել, բանավոր և ֆիզիկական վիրավորանքներ է հասցրել աշխատակիցներին։ «Համապատասխանաբար, քրեակատարողական հիմնարկի վարչակազմն իրականացրել է օրենքով նախատեսված գործողություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Հեռախոսազրույցի ընթացքում Վրաստանի կառավարության ղեկավարը Միխեիլ Սաակաշվիլիի անօրինական գործողությունները գնահատել է որպես սադրիչ, ապակառուցողական և երկրի կայունությանը սպառնացող, և հայտարարել է, որ Ուկրաինայի քաղաքացիների միջամտությունը Վրաստանի ներքին գործերին անընդունելի է»,- ասվում է Վրաստանի կառավարության մամլո հաղորդագրության մեջ։

Վրաստանի վարչապետը Ուկրաինայի նախագահին հայտնել է նաև, որ հետախուզման մեջ գտնվող Սաակաշվիլին ապօրինի հատել է վրացական սահմանը, թեև նա արդեն դատապարտվել և մեղադրվել է այլ ծանր հանցագործությունների համար։

«Վլադիմիր Զելենսկին խնդրել է դիտարկել հնարավորությունը և թույլ տալ ուկրաինացի բժիշկներին ստուգել Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը, ինչին ի պատասխան Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ բանտարկյալ Սաակաշվիլիի առողջության մասին հոգ են տանում պրոֆեսիոնալ և բարձր որակավորում ունեցող վրացի բժիշկները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի