Արտաքին 4 տարի առաջ - 14:00 12-11-2021

Թուրքիան վավերացրել է ԵՄ-ի հետ կնքված համաձայնագիրը փախստականների առողջապահական ծրագրի վերաբերյալ

Եվրոպայի խորհրդի զարգացման բանկի և Թուրքիայում Եվրոպական միության պատվիրակության մասնակցությամբ նոյեմբերի 12-ին Թուրքիան վավերացրել է երկրում փախստականների համար առողջապահական ենթակառուցվածքների ամրապնդման վերաբերյալ համաձայնագիրը: Թուրքական «Sabah»-ի փոխանցմամբ՝ նախագծի համաձայնագիրը ստորագրվել է սեպտեմբերի 28-ին Անկարայում:

Ծրագիրը, որը կոչվում է «Առողջապահական ենթակառուցվածքների ամրապնդում բոլորի համար», ենթադրում է փախստականների համար առողջապահական մի շարք կենտրոնների կառուցում և վերանորոգում, պետական ​​հիվանդանոցներում ֆիզիոթերապիայի և վերականգնողական բաժանմունքների վերակառուցում, ինչպես նաև բժշկական սարքավորումների և պարագաների ձեռքբերում: Առողջապահական նախագիծը, որի ներդրումը կազմում է 79,3 միլիոն եվրո (մոտավորապես 91 միլիոն դոլար), նախատեսվում է ավարտել մինչև 2024-ի մայիսի 30-ը:

Հրատարակությունը հիշեցնում է, որ ամենաշատ փախստականների Սիրիայից հյուրընկալել է հենց Թուրքիան. գրեթե 4 միլիոն մարդու, այսինքն ավելի շատ, քան աշխարհի ցանկացած այլ երկիր։ 2016 թվականին ԵՄ-ն և Թուրքիան համաձայնագիր են ստորագրել՝ դադարեցնելու փախստականների անկանոն հոսքերը և բարելավելու սիրիացի փախստականների՝ Թուրքիայում ապրելու պայմանները: Բացի այդ, Եվրամիությունը 6 միլիարդ եվրո օգնություն է խոստացել տրամադրել Թուրքիայում հաստատված փախստականներին, որից 4 միլիոնը, ըստ եվրոպական լրատվամիջոցների, արդեն իսկ հատկացվել են: Բացի այդ, սեպտեմբերին ԵՄ-ն որոշել է 149,6 միլիոն եվրոյի լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել 2021 թվականի բյուջեից՝ ընդլայնելու բազմաֆունկցիոնալ դրամական օգնության ծրագիրը, որն ամենամսյա փոխանցումներ է տրամադրում Թուրքիայի ամենախոցելի փախստականներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»