Ներքին 4 տարի առաջ - 10:51 12-11-2021

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վերահաստատել են մարդասիրական հարցերում առաջընթացի հասնելու կարևորությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ), Իգոր Խովաև (ՌԴ), Բրիս Ռոքֆոյ (Ֆրանսիա)) այսօր տարածել են հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.

«Համանախագահները նոյեմբերի 10-ին Փարիզում առանձին հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Համանախագահները երկու արտգործնախարարներին ընդունել են համատեղ հանդիպմանը, որը բացել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը։ Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Համանախագահները և արտգործնախարարները շարունակել են Նյու Յորքում սկսված քննարկումները մի շարք հնարավոր ապաէսկալացիոն միջոցների և գործընթացի հետագա քայլերի վերաբերյալ, ներառյալ այս ձևաչափով ապագա հանդիպումները և համանախագահների առաջարկած այցը տարածաշրջան։ Համանախագահները և նախարարները քննարկել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։

Համանախագահները վերահաստատել են մարդասիրական հարցերում առաջընթացի հասնելու կարևորությունը, ներառյալ՝ կալանավորները, ականազերծումը, անհայտ կորածները, տեղահանվածների կամավոր վերադարձը և պատմական ու մշակութային վայրերի պաշտպանությունը, ինչպես նաև կողմերին կոչ են արել ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների հասանելիությունը։ Համանախագահները նաև ընդգծել են բորբոքիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից խուսափելու կարևորությունը:

Համանախագահները նոյեմբերի 10-ին և 11-ին հանդիպել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Ելիսեյան պալատի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու իրենց մանդատի համաձայն՝ շարունակական ջանքերի կարևորությունը՝ օգնելու կողմերին համապարփակ լուծումներ գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող մնացած բոլոր հարցերի համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի