Արտաքին 4 տարի առաջ - 23:48 11-11-2021

Պորոշենկոն հորդորել է շտապ զորքեր տեղակայել Բելառուսի հետ սահմանի մոտ

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն մեկնաբանել է միգրանտների հետ կապված իրավիճակը Բելառուսի՝ Լեհաստանի և Լիտվայի հետ սահմանին։ Նրա կարծիքով՝ շտապ անհրաժեշտ է զորքեր տեղակայել Բելառուսի հետ սահմանին։

Ինչպես հաղորդում է «Եվրոպական համերաշխություն» կուսակցության կայքը, որի առաջնորդը Պորոշենկոն է, քաղաքական գործիչը ճգնաժամը համարում է «արհեստականորեն կազմակերպված», որը նախապես պատրաստված է եղել։

Նա նաև պնդում է, որ Ռուսաստանը «ոչ լեգիտիմ Լուկաշենկոյի ձեռքով» փորձում է զինված հակամարտություն հրահրել Լեհաստանի հետ սահմանին։ Այս իրավիճակում նա վստահ է, որ Ուկրաինայի ՆԳՆ-ի ջանքերը բավարար չեն։

Նոյեմբերի 8-ին Բելառուսի և Լեհաստանի սահմանին մի քանի հազար միգրանտներ վրանային ճամբար են բացել։ Նրանք փորձում են ներխուժել Եվրամիություն. Լեհաստանը և Լիտվան մեղադրում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին միգրացիոն ճգնաժամի միտումնավոր սրման մեջ և խնդրում են ԵՄ-ին նոր պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան