Ավելին 4 տարի առաջ - 21:56 11-11-2021

Լեդի Գագան կրկին ցնցել է հանդիսատեսին իր արտաքինով՝ «Gucci-ի տունը» ֆիլմի պրեմիերային

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան Լոնդոնում Gucci House-ի պրեմիերային ներկայացել է տպավորիչ հանդերձանքով։ Աստղի լուսանկարները հայտնվել են սոցիալական ցանցերում։

Աստղն ընտրել է ութսունականների ոգով կերպար՝ Gucci-ի ապրանքանիշի վառ մանուշակագույն թռչող զգեստ՝ կիսաթափանցիկ շիֆոնով, ցանցավոր զուգագուլպաներ, երկար ձեռնոցներ և բարձր պլատֆորմով երկարաճիտ կոշիկներ։ Նրա կերպարը լրացնում էին Tiffany&Co․ տարբեր մետաղներից զարդերը։

Ինչպես հայտնի է, Ռիդլի Սքոթի ժապավենը պատմում է Gucci-ի ընտանիքում տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունների մասին։ Լեդի Գագան մարմնավորել է Պատրիցիա Ռեջանիին Մաուրիցիո Գուչիի նախկին կնոջը, որը մեղավոր է ճանաչվել նրա սպանության մեջ։

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ֆիլմը ներկայացրել են նաև Ադամ Դրայվերը, ով մարմնավորել է Մաուրիցիո Գուչիին, Ջարեդ Լետոն, որը անճանաչելիորեն վերամարմնավորվել է որպես Պաոլո Գուչի և Սալմա Հայեկը, որը մարմնավորել է Պատրիցիայի ընկերուհուն՝ Պինային։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»