Ներքին 4 տարի առաջ - 20:17 11-11-2021

Գորիս-Կապան ավտոճապարահի ո՞ր հատվածներն են անցել Ադրբեջանի վերահսկողության տակ․ hraparak.am

Թեև դեռևս սահմանազատման և սահմանագծման որևէ գործընթաց չի մեկնարկել, սակայն Ադրբեջանը Գորիս-Կապան միջպետական, ռազմավարական նշանակության ավտոճապարահի Որոտան-Նոր Առաջաձոր հատվածում պատրաստվում է մաքսային կետ տեղադրել։ Այս մասին երեկ հայտարարել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Դա նշանակում է, որ Գորիս-Կապան ճանապարհն, ըստ էության դադարում է գործել, իսկ Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերը հայտնվում են շրջափակման մեջ։

Ստորև ներկայացնում ենք այն Գորիս-Կապան հատվածները, որոնք նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո հայտնվել են ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Նշենք նաև, որ որպես այս ճանապարհին այլընտրանք, իշխանություններն առաջարկում են Տաթև-Կապան, գրունտային, ոլորապտույտ և անբարեկարգ ճանապարհը, որը, ըստ մասնագետների, որևէ կերպ չի կարող փոխարինել Գորիս-Կապան ավտոճանապարհին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում