Արտաքին 4 տարի առաջ - 19:16 11-11-2021

Թուրքական «Baykar Makine» ընկերության տնօրենը հայտարարել է 2 նոր ԱԹՍ-ի նախագծման մասին

Թուրքիայում անցկացվող «SAHA EXPO 2021» պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի ժամանակ «Baykar Makine» ընկերության տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտնել է երկու նոր ռազմական անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) մոդելի նախագծման մասին։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Բայրաքթարը նշել է, որ նոր ԱԹՍ-ները հարմարեցված են լինելու այնպես, որ կարողանան թռիչք կատարել թուրքական նավատորմի դեսանտային նավի՝ «TCG Anadolu»-ի վրա։

«Գոյություն ունեն 2 տեսակի ԱԹՍ համակարգեր, որոնք կբարձրանան «TCG Anadolu»-ից: Բայրաքթար TB3 և մարտական անօդաչու ​​ինքնաթիռներ (MUIS): Դրանք ներկայում գտնվում են արագ զարգացման փուլում: Երկուսն էլ նախագծվում են «TCG Anadolu»-ի վրա վայրէջք և դրա վրայից թռիչք կատարելու համար»,-նշել է նա:

Բայրաքթարը նաև շեշտել է, որ Թուրքիան առանց այդ էլ առաջատար է ԱԹՍ արտահանող երկրների շարքում, իսկ նոր ԱԹՍ-ներով էլ ավելի է զարգացնելու ձեռք բերած թափը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»