Ներքին 4 տարի առաջ - 12:28 11-11-2021

Կառավարությունը Սյունիքում կիրականացնի կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիր

Կառավարությունը Սյունիքի մարզում կիրականացնի կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիր:

Այդ մասին կառավարության նիստում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրել է, որ կառավարության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրերում մատնանշել են առաջիկա հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու, հիմնանորոգելու անհրաժեշտությունը։ «Այս համատեքստում կարևոր է մեր ծրագրի այն դրույթը, որ 3-6 տարեկան երեխաների 85 տոկոսը պետք է ներգրավված լինի նախադպրոցական հաստատություններում։ Եվ հիմա շատ կարևոր է որոշումներ կայացնել մեր այս ծրագրերի իրականացման բանաձևերի շուրջ։ Ես նոյեմբերի 4-ին ստորագրել եմ որոշում՝ Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը հաստատելու մասին, որը չափազանց կարևոր ծրագիր է։ Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ մենք մեր այս ծրագիրը մեկնարկում ենք Սյունիքի մարզից»,- ասալ է վարչապետը՝ ավելացնելով, որ դրված ամենակարևոր նպատակը հետևյալն է՝ կրթությունը պետք է իրականում հասանելի լինի ՀՀ բոլոր երեխաներին և ունենա պատշաճ որակ, որպեսզի բացահայտի ՀՀ քաղաքացիների ամբողջ պոտենցիալը։

«Շատ հետաքրքիր հետազոտություններ են արված, և այդ հետազոտությունների վրա է հիմնված մեր աշխատանքը։ Հետազոտություն համար մեկ՝ այսօր ՀՀ-ում գոյություն ունեցող ենթակառուցվածքներով կրթական համակարգի միջով անցնելով՝ ՀՀ քաղաքացին կարող է բացահայտել իր պոտենցիալի ընդամենը 57 տոկոսը։ Հաջորդ կարևոր վիճակագրությունը՝ տարրական դպրոցի ավարտին մեր աշակերտների շուրջ 35 տոկոսը չի կարողանում կարդալ և հասկանալ պարզ տեքստը։ Այսինքն՝ չորրորդ դասարանն ավարտած երեխան պարզ տեքստը չի կարողանում կարդալ կամ հասկանալ։ Եվ ահա այստեղ մենք ունեինք հետևյալ խնդիրը։ Պարզ է, որ այս ծրագրի իրագործման համար ահռելի միջոցներ են պետք։ Մենք սկսում ենք Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքից։ Եվ միայն Կապան խոշորացված համայնքում այդ կրթական ծրագիրն իրագործելու համար 9 մլրդ դրամի ներդրում ենք իրականացնելու»,- ասել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում