Արտաքին 4 տարի առաջ - 16:04 10-11-2021

Երբ կավարտվի COVID-19-ի համավարակը՝ ըստ ԱՀԿ ենթադրության

ԱՀԿ եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն ենթադրել է, թե երբ կհայտարարվի կորոնավիրուսային համավարակի ավարտի մասին, հաղորդում է La Vanguardia թերթը։

«Մենք պետք է սովորենք ապրել վիրուսի հետ: Երբ մեր առողջապահական համակարգը չի ծանրաբեռնվի հոսպիտալացումներով և կորոնավիրուսից մահացությամբ, այսինքն՝ հնարավոր կլինի մատուցել այն ծառայությունները, որոնք մատուցվել են նախկինում, համավարակը, հնարավոր է, վերածվի տեղաճարակի (էնդեմիա)»,- պարզաբանել է Կլյուգեն։

Էնդեմիան այն իրավիճակն է, որի դեպքում հիվանդությունը մշտապես գոյություն է ունենում ինչ-որ առանձին տարածքում։ Կլյուգեն նշել է, որ, ԱՀԿ տվյալներով, Եվրոպայի տարածքում մինչև 2022 թվականի փետրվարը COVID-19-ից կմահանա մոտ կես միլիոն մարդ։

«Մի քանի ամիս առաջ հիմնական խնդիրը պատվաստանյութերի բացակայությունն էր, հիմա խնդիրը պատվաստումների նկատմամբ թերահավատությունն է, կեղծ լուրերը»,- ասել է Կլյուգեն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով