Ներքին 4 տարի առաջ - 14:04 10-11-2021

Հստակեցումից հետո կքննվի «Դատական ակտերի հարկադիր կատարման» մասին օրենքում փոփոխություններ մտցնելու նախագիծը

Այսօր Աժ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարման» մասին օրենքում լրացումներ կատարելու մաին օրենքի նախագիծը, որով՝ որպես հիմնական զեկուցող, հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը, իսկ, որպես հարակից զեկուցող՝ ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանը։

«Նախավգծի ընդունման հանգամանքը պայմանավորված է նրանով, որ բազմաթիվ բանկեր, վարկային այլ կազմակերպություններ և շատ պարտապաններ, պայմանավորված ՀՀ-ում սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությամբ, զիջել են պարտքերը, բայց այդ պահի դրությամ արդեն իսկ եղել են վարույթներ և գանձվել են գումարներ, որոնք մնում են պարտատիրոջ վրա։ Այս նախագծով մենք զիջում ենք այդ գանձումները»,- նշեց տեղակալը և հավելեց․ «Դատական ակտերի մասին» ՀՀ օրենքում ունենք կատարողական վարույթի կառչման ենթակա հիմքեր, ինչպես նաև հիմքեր ունենք քաղաքացիական օրենսդրությամբ»։

Նիստում հարցուպատասխանի ընթացքում հնչեցին որոշակի դիտարկումներ՝ օրենքի շրջանակի և հետգանձման վերաբերյալ։ Այս դիտարկումները ունեին որոշակի օրենսդրական կարգավորման խնդիր։ Դիտարկումները պետք է քննարկվեին նաև Ֆինանսական գերատեսչության հետ։

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին որոշումը հետաձգվեց, որպեսզի որոշակի հստակեցում մտցվի 24 ժամվա ընթացքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում