Արտաքին 4 տարի առաջ - 13:03 10-11-2021

Չինաստանում առաջացած էներգետիկ ճգնաժամը կարող է ապրանքների անբավարարության պատճառ դառնալ. Times

ՉԺՀ-ում շատ գործարաններ և ֆաբրիկաներ դադարեցնում են աշխատանքը կամ անցնում են երկօրյա աշխատանքային շաբաթի: Դա պայմանավորված է էներգետիկ ճգնաժամով։ Ընդ որում, տեղի է ունենում արտադրության ծավալների կրճատում։ Ըստ The Times-ի փորձագետների, դա կարող է ապրանքների մատակարարումների խափանումների և գների բարձրացման պատճառ դառնալ։

Չինաստանի 16 նահանգներում անցել են էլեկտրաէներգիայի նորմավորված սպառման։ Արդյունքում ապրանքների արտադրության համար երկու անգամ ավելի ժամանակ է պահանջվում։ Դժվարությունների են բախվում հումք և նյութեր արտադրող գործարանները։ Սա հանգեցնում է դեֆիցիտի այլ ձեռնարկություններում, որոնք արտադրության համար օգտագործում են այդ նյութերը:

«Մինչև նոյեմբերի վերջ ամեն ինչ ավելի կբարդանա»,- պնդում է հոնկոնգյան Robert Walters ընկերության փորձագետ Ջոն Մյուելին:

Վերլուծաբանները նշում են, որ Չինաստանից հայտնի ապրանքների մատակարարման խափանումները կշարունակվեն նաև 2022թ.-ին, որն իր հերթին կհանգեցնի ապրանքների 10-12%-ով թանկացման։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան