Արտաքին 4 տարի առաջ - 12:09 10-11-2021

Սա ակնհայտորեն քաղաքական հաշվեհարդար է. Amnesty International

Միջազգային հեղինակավոր Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Թբիլիսիի Գլդանի շրջանի թիվ 18 բանտի հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Amnesty International-ը Twitter-ում գրառում է տեղադրել, որում Վրաստանի երրորդ նախագահի շուրջ ստեղծված իրավիճակը որպես «քաղաքական հաշվեհարդար» է որակում։

«Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, հացադուլի հինգերորդ շաբաթվա ընթացքում, ստիպողաբար տեղափոխել են բանտային հիվանդանոց: Հավանաբար նրան սպառնացել են, նվաստացրել նրա արժանապատվությունը, ոտնահարել անձնական կյանքի գաղտնիության և համապատասխան բժշկական օգնություն ստանալու իրավունքը։ Սա պարզապես ընտրովի դատավարություն չէ, այլ ակնհայտ քաղաքական հաշվեհարդար»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով