Արտաքին 4 տարի առաջ - 17:34 09-11-2021

Թուրքիան 6-րդն է VPN-ն ամենաշատ օգտագործող երկրների ցանկում. We Are Social

«We Are Social» միջազգային գործակալությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ աշխարհում ամենաշատն է օգտագործվում VPN (Virtual private network - վիրտուալ մասնավոր ցանց) տեխնոլոգիան։ Ըստ հետազոտության՝ Թուրքիան այդ ցանկում 6-րդ երկիրն է, փոխանցում է ermenihaber-ը։

«We Are Social»-ի զեկույցի համաձայն՝ աշխարհում 2021 թվականին երրորդ եռամսյակում ամենաշատ ներբեռնված 10 հավելվածներից 6-ը VPN հավելվածն է։ Ընդ որում՝ ընդհանուր առմամբ համացանցից օգտվողների 28,3 տոկոսը VPN է օգտագործում։

Թուրքիայում համացանցից օգտվողների 31 տոկոսն է օգտագործում VPN տեխնոլոգիան։ Այդ ցուցանիշով Թուրքան ցանկում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը՝ զիջելով Հնդկաստանին, Ինդոնեզիային, ԱՄԷ-ին, Սաուդյան Արաբիային և Մալայզիային։

Նշենք, որ VPN-ը ծառայություն է, որը թույլ է տալիս մուտք գործել համացանց ծածկագրված՝ գործողությունների գաղտնիությունն ապահովելու և օգտատերերի տվյալները պաշտպանելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան