Արտաքին 4 տարի առաջ - 10:17 09-11-2021

Կիրկորովն ու նրա ընտանիքը չեն կարողացել մեկնել ԱՄԷ-ից

Ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը դժգոհել է Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցած միջադեպից, որի պատճառով նա, ընտանիքի հետ միասին, չի կարողացել լքել երկիրը, գրում է mk.ru-ն։

Դուբայում Կիրկորովը ելույթ է ունեցել փառատոնին։ Նոյեմբերի 7-ին երգիչը սոցցանցերում գրել էր, որ պատրաստվում է իր երեխաների՝ Մարտինի և Ալլա-Վիկտորիայի հետ մեկնել Մոսկվա։ Սակայն արտիստին ու նրա ընտանիքի անդամներին թույլ չեն տվել ինքնաթիռ բարձրանալ։ Ավիաընկերությունը ուղևորներից ՊՇՌ թեստեր է պահանջել, որը Կիրկորովն ու նրա երեխաները չեն ունեցել։

Երգիչը համոզված է, որ միջադեպի մեղավորը բացառապես տուրօպերատորն է, որն իբր բոլորին մոլորեցրել է՝ չհայտարարելով ՊՇՌ թեստերի անհրաժեշտության մասին: Միջադեպը հարթելու համար ռուսաստանցի երգչին և նրա ընտանիքին մեկ օրով վիլլա են տրամադրել։

Կիրկորովն ասել է, որ ընտանիքի հետ միասին հաջորդ օրը փորձելու է ԱՄԷ-ն լքել Աբու Դաբիով, որտեղ, ենթադրաբար, այլ կանոններ են գործում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում