Ավելին 4 տարի առաջ - 23:34 08-11-2021

Վաճառվել է զգեստը, որով Էմի Ուայնհաուսը ձախողել էր իր վերջին համերգը

Զգեստը, որը երգչուհի Էմի Ուայնհաուսը կրել է իր վերջին համերգին, աճուրդում վաճառվել է 243,2 հազար դոլարով՝ 16 անգամ ավելի թանկ, քան կարծում էին կազմակերպիչները։

Ինչպես նշում է Daily Mail-ը, Էմի Ուայնհաուսին պատկանող 800 իր վաճառվել է ընդհանուր 4 մլն դոլարով։

Back To Black և Rehab հիթերի երգչուհին մահից ընդամենը մեկ ամիս առաջ վերջին անգամ բեմ է բարձրացել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած փառատոնում։ Նա կրում էր իր ոճաբան և ընկերուհի Նաոմի Փերիի հեղինակած սև և կանաչ մինի զգեստը։

Համերգը սակայն ձախողվեց։ «Անհավանական տխրություն եմ զգում՝ նայելով այս զգեստին։ Ենթադրվում էր, որ դա պետք է լիներ ինչ-որ նոր բանի սկիզբ՝ առաջ շարժվելու։ Նրա մոտ ամեն բան ստացվում էր», - կիսվում է Փերին:

Բելգրադում բեմում Էմի Ուայնհաուսը կարծես կողմնորոշումը կորցրած լիներ, նա մոռացել էր խոսքերը։ Հանդիսատեսը սուլեց նրան և համերգի մեկնարկից 15 րոպե անց սկսեցին քննադատական ​​ակնարկներ թողնել սոցիալական ցանցերում։ Ելույթից հետո Ուայնհաուսը չեղյալ է համարել 18 համերգներից բաղկացած եվրոպական շրջագայությունը և մեկ շաբաթով մեկնել է վերականգնողական կլինիկա:

Երգչուհուն մահացած են գտել 2011 թվականի հուլիսի 23-ին Լոնդոնի իր բնակարանում։ Նա մահացել է ալկոհոլային թունավորումից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»