Ներքին 4 տարի առաջ - 21:52 08-11-2021

ԲԴԽ-ում Զարուհի Նախշքարյանի գործով դատական նիստը հետաձգվել է

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Բարձրագույն դատական խորհրդում կայացավ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ՝ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը:

Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի» 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 125-րդ հոդվածի 1-ին մասում, 127 հոդվածի 1-ին մասում ամրագրված պահանջների, «ՀՀ դատական օրենսգրքի» 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում ամրագրված վարքագծի կանոնների խախտումներ:

Ինչպես տեղեկացրին ԲԴԽ-ից, այսօրվա դատական նիստը հետաձգվեց, այն կշարունակվի նոյեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով