Ներքին 4 տարի առաջ - 12:04 08-11-2021

Նոյեմբերյան քաղաքի բնակչուհու մահվան գործով ձերբակալվել է վերջինիս համաքաղաքացին

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Նոյեմբերյան քաղաքի 57-ամյա բնակչուհու մահվան հանգամանքները:

Քննությամբ պարզվել է, որ 2021թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 07:00-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի 57-ամյա բնակչուհու տանը վիճաբանություն ու քաշքշուկ է առաջացել վերջինիս և նույն քաղաքի 39-ամյա բնակչի միջև, որի ընթացքում նշված տղամարդը դիտավորությամբ հարվածներ է հասցրել 57-ամյա կնոջ դեմքի և գլխի շրջանում, որի հետևանքով նա մի քանի անգամ ընկել է հատակին: Արդյունքում, 57-ամյա կնոջը պատճառվել են կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ: 2021թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ վերջինս մահացել է:

Հիշյալ 39-ամյա տղամարդու մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն. վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով և տվել է խոստովանական ցուցմունք:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»