Ներքին 4 տարի առաջ - 09:43 08-11-2021

Փաշինյանի անդրադարձը իր և Ալիևի միջև քննարկման՝ Էրդողանի արած հայտարարության մասին

«Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև այն հարցին, թե Էրդողանը հայտարարել է, որ իր և Ալիևի միջև քննարկում է տեղի ունեցել։

«Ոչ, իհարկե, չի եղել, թերևս, ինչի մասին կարող է լինել խոսքը։ Այս ընթացքում, գիտեք, որ դիվանագիտական առաքելություններ ենք ընդունում, նաև տեղի են ունեցել հայտնի շփումներ Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների միջև, մասնավորապես, Նյու Յորքում ԱԳ նախարարները հանդիպեցին, եռակողմ աշխատանքային խումբ կա, որը պարբերաբար հանդիպումների մեջ է։ Դրանից բացի, դիվանագիտական օտարերկրյա առաքելություններ են ժամանում Երևան, Բաքու, ուղերձներ են բերում, ուղերձներ են տանում, և խոսակցություն, որպես այդպիսին, միջնորդավորված միշտ էլ տեղի է ունեցել, միշտ էլ տեղի է ունենում։ Այստեղ որևէ անակնկալներ չկան։ Ուղիղ շփումներ, որոնք տեղի են ունեցել, հանրությունը գիտի, մնացածը ուղերձների փոխանակման շփումներ են, որոնք տեղի են ունենում տարբեր խողողավկներով»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում