Սպորտ 4 տարի առաջ - 16:38 07-11-2021

Ուկրաինայում բնակվող բռնցքամարտիկ Արամ Ֆանիյանը նվաճել է IBO միջազգային չեմպիոնի տիտղոսը

Ուկրաինայում բնակվող բռնցքամարտիկ Արամ Ֆանիյանը նվաճել է IBO միջազգային չեմպիոնի տիտղոսը՝ տիրանալով երկրորդ չեմպիոնական գոտուն։ Այս մասին հաղորդում է Արմենպրեսսը։

«Առաջին կիսամիջին քաշային կարգում WBO Oriental գոտուն տիրապետող Արամ Ֆանիյանը (22-1, 4 նոկաուտ) հաղթեց Գերմանիայում կայացած բռնցքամարտի երեկոյում։

Նա հաղթեց գերմանացի Թիմո Շվարցկոպֆին (20-5, 12 նոկաուտ) մրցավարների միաձայն որոշմամբ ՝ 95-93, 96-93, 97-92 ։

Ֆանիյանի մրցակիցը նոկդաունում էր 2-րդ ռաունդում, ուկրաինաբնակ հայը՝ 8-րդ ռաունդում:

Մենամարտն անցկացվել է IBO վարկածով միջազգային չեմպիոնի թափուր տիտղոսի համար։ Ֆանիյանի համար սա առաջին արտագնա մենամարտն էր», - հայտնում է կայքը՝ հիշեցնելով, որ Ֆանիյանն իր նախորդ մենամարտն անցկացրել է Լվովում, որտեղ հաջողությամբ պաշտպանել է տիտղոսը ուզբեկ Մուհամեդսալիմ Սոտվոլդիևի դեմ մենամարտում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով