Ներքին 4 տարի առաջ - 23:35 06-11-2021

2.4 միլիարդ դրամ է հատկացվել պարեկների նոր շենքի հիմնանորոգման համար

Պարեկային ոստիկանության համար նոր շենքային պայմաններ ապահովելու նպատակով կառավարության որոշմամբ ոստիկանության 2021 թվականի բյուջեում կատարվել են կտրուկ վերաբաշխումներ։

Մի շարք միջոցառումների համար նախատեսված բյուջետային ֆինանսավորումը նվազեցվել է, դրանց արդյունքում 2.4 միլիարդ դրամ է հատկացվել պարեկների համար նոր շենքի հիմնանորոգման համար։

«Պարեկային ոստիկանության ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրում» ծրագրի համաձայն՝ վերանորոգվելու են Երևանի Էրեբունի համայնքի Խորենացի 158 հասցեում գտնվող շենք-շինությունները, որտեղ պետք է տեղակայվեն պարեկային ոստիկանության ստորաբաժանումները։

Նշված աշխատանքների իրականացման համար կազմակերպվել է գնման գործընթաց, որի արդյունքում՝ «Համաշին նախագիծ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պայմանագիր, որի համաձայն՝ շինարարական աշխատանքների գումարի չափը հաշվարկվել է շուրջ 2,4 մլրդ դրամ, իսկ կատարման ժամկետ է սահմանվել 930 օր:

Ուշագրավ է, որ եթե շինարարական աշխատանքների համար Ոստիկանությունն անցկացրել է մրցույթ, ապա հեղինակային հսկողության ծառայության ձեռքբերման, այսինքն՝ կատարված աշխատանքը ստուգելու համար կազմակերպություն ընտրելու համար մրցույթ չի հայտարարվել. Ծառայության համար գնումը կատարվել է մեկ անձից՝ 1.4 մլն դրամով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի