Արտաքին 4 տարի առաջ - 11:38 06-11-2021

Սիերա Լեոնեում բենզատարի պայթյունի հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել

Սիերա Լեոնե աֆրիկյան պետությունում պայթյուն է տեղի ունեցել բենզատարի և բեռնատարի բախման հետևանքով։ Այս մասին հաղորդել է մայրաքաղաք Ֆրիթաունիի քաղաքապետ Իվոն Ակի-Սավիերը։

Միջադեպը տեղի է ունեցել Վելինգթոն բնակելի թաղամասում։

«Ըստ լուրերի, զոհվել է ավելի քան 100 մարդ։ Նյութական վնասի չափն անհայտ է»,- գրել է քաղաքապետը Facebook-ում։ Նա նաև ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին։

Նշվում է, որ երկու բեռնատարների բախումից հետո տեղի բնակիչները շտապել են հավաքել բենզատարից հոսող վառելիքը։ Այդ պահին պայթյուն է որոտացել։ Հրդեհն ընդգրկել է մոտակա խանութներն ու բնակելի շենքերը, հաղորդում է Daily Sabah-ը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»