Սպորտ 4 տարի առաջ - 10:44 06-11-2021

Դավիթ Չալոյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

«Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության +92 կգ քաշային կարգում Չալոյանը եզրափակիչում մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մարկ Պետրովսկու հետ և զիջեց 4:1 հաշվով:

Դավիթ Չալոյանն աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտավ 1/16 եզրափակիչից ու հենց մեկնարոկւմ 4:1 հաշվով պարտության մատնեց Ուկրաինայից Ցոնթե Ռովագային: 1/8 եզրափակիչում ծանր քաշային բռնցքամարտիկը 4:1 հաշվով հաղթեց Կոլումբիայից ԿրիստիանՍալսեդո Կոդասիին, իսկ քառորդ եզրափակիչում նա գերազանցեց ուզբեկ ԼազիզբեկՄուլուջոնովին 3:2 հաշվով: Կիսաեզրափակիչում Չալոյանը 5։0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի ՄահամմադԱբդուլաևին:

Ավելի վաղ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում պարտություն էր կրել Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը և դարձել էր աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան