Արտաքին 4 տարի առաջ - 23:31 05-11-2021

Սլովակիայում գրանցվել է COVID-19-ի դեպքերի առավելագույն աճ

Սլովակիայում վերջին մեկ օրվա ընթացքում հաստատվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի 6 805 նոր դեպք։ Սա նոր հակառեկորդ է համաճարակի սկզբից ի վեր։ Այս մասին ուրբաթ՝ նոյեմբերի 5-ին, հաղորդում է Aktuality-ն:

Օրվա ընթացքում հաստատվել է նաև COVID-19-ի հետ կապված մահվան 20 դեպք։ Ընդհանուր առմամբ, հիվանդությունն արդեն խլել է երկրի 13166 բնակչի կյանքը։

Կորոնավիրուսային հիվանդանոցներում կա 1964 պացիենտ։ Նրանցից 79,38 տոկոսն ընդհանրապես կամ մասնակի պատվաստված չէ։ Թթվածնի կարիք ունի 188 մարդ։

Սլովակիայի բնակչությունը կազմում է մոտ 5,5 միլիոն մարդ։ Միաժամանակ, երկիրն ունի պատվաստումների ամենացածր ցուցանիշներից մեկը Եվրամիությունում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայում օրական կորոնավիրուսով վարակվածների նոր առավելագույնը կազմում է ավելի քան 37 հազար։ Միևնույն ժամանակ մահացել է 154 կորոնավիրուսով հիվանդ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի