Արտաքին 4 տարի առաջ - 22:50 04-11-2021

Լուկաշենկոն բողոքել է, որ Պուտինն իրեն չի տարել Ղրիմ

Հինգշաբթի օրը Միութենական պետության Գերագույն պետական ​​խորհրդի նիստի ավարտին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դժգոհել է, որ իր ռուս գործընկերը Ղրիմ է գնացել առանց իրեն։ Ազգային միասնության օրը Վլադիմիր Պուտինն այցելել է Սևաստոպոլ և Պետական ​​խորհրդի նիստին մասնակցել է տեսակոնֆերանսի միջոցով ։

«Վլադիմիր Վլադիմիրովիչն ինձ խոստանում էր, որ իր հետ կտանի, ցույց կտա Ղրիմը...»,- ասել է Լուկաշենկոն, հավելելով, որ իր գործընկերն արդյունքում իրեն «իր հետ չի հրավիրել»։

Նա հավելել է, որ Ուկրաինան փակել է իր օդային տարածքը բելառուսական ինքնաթիռների համար, ուստի այժմ «մենք չենք կարող Ուկրաինայի տարածքով հասնել Ղրիմ»։

«Իսկ այնտեղ մենք և սեփականություն ունենք, և կան այլ խնդիրներ»,- հավելել է Լուկաշենկոն։

Նա նշել է, որ, ի թիվս այլ բաների, կցանկանար տեսնել այն հուշահամալիրը, որն այսօր այցելել է Պուտինը։

Նա նաև հիշեցրել է, որ Մինսկում սպասում է Պուտինին։ ՌԴ նախագահն իր հերթին հաստատել է, որ Լուկաշենկոյին Ղրիմ է հրավիրում. «Մենք միշտ ուրախ կլինենք տեսնել ձեզ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում