Ներքին 4 տարի առաջ - 13:27 04-11-2021

Գյումրու նոր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը երդվեց նորընտիր ավագանու ու հյուրերի ներկայությամբ

«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության առաջնորդ Վարդգես Սամսոնյանն այսօր պաշտոնապես ստանձնեց Գյումրու քաղաքապետի պաշտոնը: Քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությունը:

Նա ձեռքը դրեց Աստվածաշնչի ու Սահմանադրության վրա և երդվեց ծառայել համայնքի բարգավաճմանը:

«Ստանձնելով Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնը` երդվում եմ պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները,ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն բնակիչների: Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը: Ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»,-իր երդման խոսքում նշեց Սամսոնյանը: Քաղաքապետի երդման տեքստն ի պահ տրվեց քաղաքի պատմության թանգարանին։

Սամսոնյանին հանձնվեց քաղաքի խորհրդանշական բանալին և Գյումրու զինանշանը պատկերող լանջաշղթան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան