Միտք 4 տարի առաջ - 13:01 04-11-2021

Բոլոր այն մարդիկ, ովքեր կարծում են, թե կաթողիկոսն ու հոգևոր համայնքը հակապատվաստումային քարոզի ջատագովներ են, փաստորեն, չարաչար սխալվում են. մանրամասներ

Աշխարհում ավելի քան 7 միլիարդ պատվաստում է կատարվել կորոնավիրուսի դեմ, իսկ թե ինչպիսի՞ իրավիճակ է ՀՀ-ում, Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցեց բժշկության ոլորտում լավագույն մասնագետների, հայ առաքելական եկեղեցու սպասավորների և մի շարք մասնագետների հետ՝ պարզելու ստեղծված իրավիճակը։

Օրինակ՝ վերջին շրջանում հաճախ է խոսվում ու քննարկվում հայ առաքելական եկեղեցու, մասնավորապես՝ Վեհափառ Տեր Գարեգին 2-րդի՝ կորնովաիրուսի ու պատվաստման վերաբերյալ ունեցած դիրքորոշման մասին: Հասարակական դեմքերը հռետորական հարց են բարձրացնում, թե ինչո՞ւ կաթողիկոսն իր ժողովրդին պատվաստվելու կամ չպատվաստվելու հորդոր չի հղում:

Մոտ մեկ ամիս առաջ, հիշեցնենք, Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը պատվաստվելու կոչով էր հանդես եկել։ Oragir.news-ը կապ հաստատեց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի հետ՝ պարզելու՝ եկեղեցին ու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ինչ դիրքորոշում ունեն պատվաստումների վերաբերյալ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում որևէ հոգևոր կամ կրոնական խնդիր չի տեսնում։
«Այսօր Հայ Եկեղեցու թեմերում՝ Սփյուռքում եւ Հայաստանում, բազմաթիվ հոգևորականներ արդեն պատվաստվել են»,- նշեց հոգևորականը:
Բյուրականի հոգևոր սպասավոր տեր Վրթանես Բաղալյանն, օրինակ, պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ու ստացել է պատվաստանյութի երկու դեղաչափ։ Եվ այն համոզումն ունի, որ անտեղյակ և ապաշնորհ նախարարի անձով է պայմանավորված, որ հասարակության մեծ մասը հրաժարվում է պատվաստումներից։

«Դեմ եմ համավարակի այս ծանր շրջանում մասնագիտությամբ ոչ բժիշկ Առողջապահության նախարար ունենալուն։ Մեծամասամբ, Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների վճարած հարկերով աղանդավոր նախարար ունենալուն նույնպես դեմ եմ, որի ապաշնորհ կառավարման հետևանքով մինչև տարեվերջ պետպատվերով բուժումներ չեն լինելու»,- ասում է հոգևորականը։

Բոլոր այն մարդիկ, ովքեր կարծում են, թե կաթողիկոսն ու հոգևոր համայնքը հակապատվաստումային քարոզի ջատագովներ են, փաստորեն, չարաչար սխալվում են: Ու եթե դույզն-ինչ ուշադիր լինեն, ապա կնկատեն՝ վեհափառ տերը գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ՝ բաց թե փակ տարածքներում, միշտ դիմակով է:

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում