Արտաքին 4 տարի առաջ - 21:59 03-11-2021

Եվրոպայում գազի գինը գերազանցել է 900 դոլարը

Հոկտեմբերի 28-ից ի վեր առաջին անգամ Եվրոպայում 1000 խորանարդ մետր գազի գինը հատել է 900 դոլարի շեմը։ Նման տվյալներ են հրապարակված ICE բորսայում։

Նոյեմբերի 3-ի առևտրի տվյալների համաձայն՝ Նիդերլանդների TTF հանգույցում դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է մինչև 908 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Ընդհանուր առմամբ գինը բարձրացել է 12%-ով։

Ավելի վաղ «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովը հայտնել էր, որ երկարաժամկետ պայմանագրերի շրջանակում ընկերությունը 2021 թվականին Եվրոպա է մատակարարել լրացուցիչ 11 միլիարդ խորանարդ մետր գազ։

Գերմանական «Wintershall Dea» խոշորագույն գազային և նավթային ընկերության ղեկավար Մարիո Մեհրանը հայտարարել է, որ Եվրոպայում դաժան ձմեռը կարող է հանգեցնել գազի գնի հետագա բարձրացման։ Նրա խոսքով՝ իրավիճակը կարող է կայունանալ, երբ «Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկումից հետո լրացուցիչ վառելիք կսկսի հոսել Եվրոպա, որը «խիստ անհրաժեշտ է կլիմայական նպատակներին հասնելու համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»