Արտաքին 4 տարի առաջ - 21:38 03-11-2021

Սաակաշվիլիի ինքնազգացողությունը վատացել է

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շարունակում է հացադուլը։ Այս մասին հայտարարել է քաղաքական գործչի փաստաբան Գեորգի Գելխաուրին։ Ինչպես հայտնում է «Gruziya.Online»-ը, պետության նախկին ղեկավարի առողջական վիճակը վատացել է։

«Սաակաշվիլին սպասում է այլընտրանքային խորհրդակցության, որը կգա իր մոտ, անալիզներ կանցնի և թեստի արդյունքներում ցույց կտա, թե արդյոք նրա կենսական նշանները շեմից ցածր են։ Նա կրկին շարունակում է հացադուլը, չի պատրաստվում սնունդ ընդունել և սպասում է բժիշկների հետ հանդիպման։ Թուլությունը մեծանում է, բայց նա բարոյապես շատ կենսուրախ է։ Թուլությունը դրսևորվում է ֆիզիկական շարժման դժվարությամբ, վերջույթների այտուցվածությամբ»,- պարզաբանել է Գելխաուրին։

Նրա խոսքով՝ մինչ այսօր բժիշկները նախկին նախագահի կենսական նշանները պահպանում են դեղորայքով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի իշխանությունները Սաակաշվիլիի հացադուլը համարում են իմիտացիա։

Վրաստանի նախկին նախագահը ազատազրկվել է հոկտեմբերի 1-ին՝ հայրենիք վերադառնալուց հետո։ Սաակաշվիլին իրեն «քաղբանտարկյալ» է համարում, իսկ ձերբակալությունից հետո հացադուլ է սկսել։ Միաժամանակ Վրաստանում քաղաքական գործչի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել։ Իշխանությունները հրաժարվում են ազատ արձակել Սաակաշվիլիին՝ չնայած բանտի մոտ ընդդիմության հետևողական բողոքներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան