Ներքին 4 տարի առաջ - 15:20 03-11-2021

Արա Ֆիդանյանը հանդիպել է ակցիա իրականացնող ծնողներից մի քանիսի հետ

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներից մի քանիսն այս պահին հանդիպում են փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի հետ։

Նշենք, որ ժամեր շարունակ ծնողները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի մոտ և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում պահանջում։

Մինչ ծնողներից մի քանիսը հանդիպման էին, ոստիկանները բողոքի ակցիայի ակտիվ մասնակիցներից մեկին բերման են ենթարկել ոստիկանության բաժին։

Հիշեցնենք, որ զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներն Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծ պողոտա տանող ճանապարհը փակել էին, և միայն ոստիկանների հետ շուրջ 2 ժամ տևած բանակցություններից հետո բացեցին։

Վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը լրագրողներին հայտնել էր, որ այսօր ՀՀ վարչապետը խիստ գրաֆիկ ունի և մինչև երեկոյանը ժամը 21.00–ը հանդիպումների է։ Ծնողներն էլ խոստացել են, որ իրենց բողոքի ակցիաները շարունակական են լինելու։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան