Արտաքին 4 տարի առաջ - 13:57 03-11-2021

ԱՀԿ-ն հաղորդել է աշխարհում կորոնավիրուսից մահացությունների թվի աճի մասին

Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում ավելի քան 3 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 50 հազարը մահացել է, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաճարակային տեղեկագրում։

ԱՀԿ-ն ընդգծել է, որ շաբաթվա ընթացքում մահացությունների թիվն աճել է 8%-ով։

Վարակման նոր դեպքերի գրեթե 60%-ը բաժին է ընկնում Եվրոպային, որտեղ գրանցվել է հիվանդացության 6% աճ։ Ամերիկա մայրցամաքում աճը կազմել է 3%, Արևմտյան-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 2%։ Միաժամանակ, կազմակերպությունը վարակման դեպքերի 12% նվազում է արձանագրել Արևելյան Միջերկրական ծովում և 9% Աֆրիկայում:

Մահացության ամենամեծ աճը գրանցվել է Հարավարևելյան Ասիայում։ Այս տարածաշրջանում մահացության դեպքերն աճել են 50%-ով։ Կորոնավիրուսից մահացությունն աճել է նաև Եվրոպայում՝ 12%-ով և 10%-ով՝ Արևմտյան- Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Մյուս տարածաշրջաններում արձանագրվել է մահացության նվազում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով