Ներքին 4 տարի առաջ - 12:39 03-11-2021

Հայաստանում դատարանները գերծանրաբեռնված են. Խաչիկ Ղազարյան

Բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտի ղեկավար Խաչիկ Ղազարյանի պնդմամբ՝ Հայաստանում դատարաններն աշխատում են գերծանրաբեռնված: Նա այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումների ընթացքում:

«Հայաստանում դատարանները գերծանրաբեռնված են: Քաղաքացիական գործերով և Երևանում, և մարզերում միջին ծանրաբեռնվածությունը գրեթե 1500-2000 գործ է, որը բավականաչափ շատ է, նույնը քրեական գործերով: Հույս ունենք, որ մինչդատական վարույթի առանձնացմամբ պայմանավորված՝ որոշակի թեթևացում կլինի»,-ասաց Ղազարյանը:

Նրա վստահեցմամբ՝ դատավորների թիվն ավելացնելու ցանկությունը մեծ է, սակայն կախված է ֆինանսավորումից և քաղաքացիական, և վարչական գործերով:

Նա նաև նշեց, որ սնանկության դատարանում արդեն իսկ 2021 թվականին ավելացել է դատավորների թվակազմը 4-ով, 6 դատավորով՝ Վերաքննիչ ատյանի դատարաններում և այլն: Եվս 29 դատավոր նախատեսվում է ավելացնել:

Անդրադառնալով պետբյուջեի նախագծին՝ նա ասաց, որ ԲԴԽ-ին 2022-ի բյուջեի նախագծով հատկացվելիք գումարը 14 մլրդ 341 մլն 250 հազար դրամ է: Սակայն ԲԴԽ-ի կողմից բյուջետային հայտ է ներկայացվել է 14 մլրդ 237 մլն 497 հազար դրամի չափով: 2021-ի բյուջետային հայտի գումարը կազմել է 12 մլրդ 165 մլն 312 հազար դրամ:

« 30 դատավոր ավելացվել է, սակայն, 29 դատավոր ևս կավելացվի: Այսինքն՝ 59 դատավոր պետք է ավելացվի»,-ասաց Ղազարյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող