Արտաքին 4 տարի առաջ - 11:29 03-11-2021

Թուրքիան Պետդումայի պատգամավոր Դելիմխանովին կասկածում է սպանություններ կազմակերպելու մեջ

Թուրքիայում լրտեսության և սպանություններ նախապատրաստելու կասկածանքով ձերբակալված ռուսաստանցիները հրամաններ են ստացել Ռամզան Կադիրովի հավատարիմ զինակից և Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիխանովից, ինչպես նաև ոմն գործարար Կազբեկ Դուկուզովից, որը, քննության վարկածով, Կադիրովի թշնամիների առնվազն չորս սպանություն է կազմակերպել Եվրոպայում: Նման տվյալներ է հրապարակել Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը։

Հայտնի է, որ 2004թ.-ին Կազբեկ Դուկուզովը մեղադրվել է Մոսկվայում Forbes ամսագրի ռուսական տարբերակի գլխավոր խմբագիր Պոլ Խլեբնիկովի սպանության մեջ։ Հետաքննությունը նրան է համարել հանցագործության կատարող, սակայն երդվյալների դատարանն արդարացրել է նրան, ինչից հետո Դուկուզովը լքել է Ռուսաստանը։ Ավելի ուշ Գերագույն դատարանը բեկանել է դատավճիռը, իսկ սպանության մեջ մեղադրվողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ 2015թ.-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Դուկուզովը կեղծ անունով թաքնվում է ԱՄԷ-ում, իսկ 2016թ.-ին ամռանը նա վերադարձել է Չեչնիա։

Ստամբուլում Ռուսաստանի չորս քաղաքացիների, ինչպես նաև Ուզբեկստանի և Ուկրաինայի երկու քաղաքացու կալանավորումն ու ձերբակալությունը հայտնի է դարձել հոկտեմբերին։ Թուրքիայի իրավապահ մարմինները կարծում են, որ նրանք հարձակում էին նախապատրաստում երկրում բնակվող չեչեն ընդդիմադիրների վրա և դրա համար զենքեր են գնել, որոնք խուզարկության ժամանակ առգրավվել են։

Թուրքական հետախուզությունը նշում է, որ խմբավորման թիրախներից էր չեչենական ընդդիմության Աբդուլհակիմ անունով առաջնորդներից մեկը, որը Սիրիայում կռվել էր Բաշար Ասադի վարչակարգի դեմ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»