Արտաքին 4 տարի առաջ - 22:39 02-11-2021

Թալիբներն Աֆղանստանում արգելել են օտար արտարժույթները

«Թալիբան» շարժումը արգելել է արտարժույթի օգտագործումը Աֆղանստանում։ Այս մասին հայտարարել է թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը։

Ըստ թալիբների բարձրաստիճան ղեկավարի՝ երկրում տիրող ծանր տնտեսական իրավիճակի պատճառով օտարերկրյա փողերը ստիպված են եղել արգելել։ Իշխանություններն ակնկալում են, որ այսուհետ երկրի բնակիչները ցանկացած գործարքի համար կօգտագործեն միայն աֆղանական ազգային արժույթ:

Շարժումը բոլոր ձեռներեցներին, խանութպաններին և հասարակ քաղաքացիներին հանձնարարել է ֆինանսական գործարքներում օգտագործել միայն աֆղանական փողերը և չօգտագործել արտարժույթ։ Թալիբների հայտարարությունը հրապարակվել է Twitter-ում։

Ավելի վաղ երկրի իշխանությունները որոշել էին դրամական փոխանցումներ իրականացնել միայն Աֆղանստանում։ Այժմ թալիբները փորձում են պահպանել երկրում շրջանառվող դոլարները, քանի որ Աֆղանստանում դրանց պակաս կա, իսկ արտաքին առևտրի համար դոլարներ են անհրաժեշտ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան