Ավելին 4 տարի առաջ - 21:22 02-11-2021

Tesla-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է Մասկի թվիթից հետո

Tesla-ի բաժնետոմսերի արժեքն ընկել է 5,5%-ով այն բանից հետո, երբ ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ Hertz-ի հետ 100 հազար էլեկտրական մեքենաների պայմանագիրը դեռ չի կնքվել։ Այդ մասին երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 2-ին, հաղորդել Է Reuters գործակալությունը:

Նշենք, որ անցյալ շաբաթ Tesla-ի կապիտալիզացիան առաջին անգամ հատել է 1 տրիլիոն դոլարի շեմը այն լուրերի ֆոնին, որ աշխարհի խոշորագույն մեքենաների վարձույթի ծառայություններից մեկը՝ Hertz-ը, կպատվիրի 4,2 միլիարդ դոլար արժողությամբ 100,000 էլեկտրական մեքենա:

Սակայն, Մասկի խոսքով, պայմանագիրը դեռ ստորագրված չէ։

«Կցանկանայի ընդգծել, որ Հերցի հետ պայմանագիրը դեռ ստորագրված չէ»,- գրել է Մասկը։

Նա հավելել է, որ այժմ Tesla-ի պահանջարկը զգալիորեն գերազանցում է ընկերության արտադրական հնարավորությունները, ուստի Հերցը չի կարող հույս դնել զեղչի վրա՝ նույնիսկ ռեկորդային պատվերի վրա ակնկալելով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում