Ներքին 4 տարի առաջ - 13:44 02-11-2021

Ինչու Հայ առաքելական եկեղեցին չի առաջարկում դեկտեմբերի 31-ն ու հունվարի 1-ը դարձնել աշխատանքային օրեր․ Վահան Քերոբյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարարՎահան Քերոբյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց` իր զարմանալի է` ինչու Հայ առաքելական եկեղեցին չի առաջարկում դեկտեմբերի 31-ն ու հունվարի 1-ը դարձնել աշխատանքային օրեր, քանի որ Նոր տարին եկեղեցական տոն չէ։

«Այն կարևոր հոգևոր տոները, որոնք պետք է ընդգրկվեն ոչ աշխատանքային օրերի ցանկում, արդեն ընդգրկված են։ Դա Սուրբ ծնունդն է, Զատիկը և այլն»,– ասաց Քերոբյանը։

Մերժելով եկեղեցու առաջարկը` նախարարը խոստացավ փոխարենը ուժեղացնել ճնշումը այն գործատուների նկատմամբ, որոնք իրենց աշխատակիցներին չեն տրամադրում օրենքով հասանելիք տարեկան ամբողջ արձակուրդը։

«Բազմաթիվ մարդիկ ստիպված են լինում աշխատել ոչ աշխատանքային օրերին, որովհետև դրա անհրաժեշտությունն իրենց գործատուն տեսնում է, և իրենք, ըստ էության, օրենք են խախտում։ Բնականաբար, այս հանգստյան օրերը (հունվարի 3-7-ը,– խմբ.) հանելով, մենք անուղղակիորեն ստիպում ենք, որպեսզի գործատուներն իրենց աշխատակիցներին հատկացնեն արձակուրդային այն օրերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի մարդը կարողանա վերականգնել իր ուժերը տարվա ընթացքում»,– ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով